Առողջ ապրելակերպն է կանխարգելում որոշ քաղցկեղային հիվանդություններ, քաղցկեղի համար օգտագործել թուրմեր՝ խորհուրդ չեմ տա։ Այս մասին 21TV-ի «Ապրենք առողջ» հաղորդմանը նշել է «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Օնկոլոգիայի կլինիկայի ուռուցքաբան, քիմիաթերապևտ Արմեն Ավագյանը։
Բժիշկը անդրադարձել է քաղցկեղի հետ կապված ամենից շատ քննարկվող մի շարք հարցերին․ ինչպես օրինակ՝ արդյոք քաղցկեղը ժառանգական հիվանդությո՞ւն է, քիմիաթերապիա անցնող մարդը վարակի՞չ է, ճառագայթային բուժո՞ւմ, թե՞ քիմիաթերապիա, մազաթափությունը պարտադի՞ր է, Հայաստանում օգտագործվող դեղորայքը որքանո՞վ է որակյալ, բուժման այլընտրանքային մեթոդները ինչքանո՞վ են արդյունավետ, արտասահմանում բուժվելու արդյունավետության մասին, արդյոք բիոպսիան «ագրեսիվացնո՞ւմ է» հիվանդությունը, կանխարգելման նպատակով վիտամիններ կարելի՞ է օգտագործել և այլն։
Բժիշկը բազմաթիվ այլ հարցերի է անդրադարձել, այդ թվում՝ թեթև, ծանր ընթացքով քաղցկեղի տեսակներ, վիրահատական, դեղորայքային և ճառագայթային բուժումները զուգակցել։
«Ժամանակի ընթացքում բոլոր հիվանդությունները կդառնան բավականին վերահսկելի և բուժելի»,-ասաց Արմեն Ավագյանը՝ կոչ անելով ժամանակին անցնել սկրինիգային հետազոտություններ, դիմել բժշկի, քանի որ ուշ փուլերում քաղցկեղի հայտնաբերվելու դեպքում բուժումները երկար են տևում, ծանր են, իսկ բուժման արդյունավետությունը՝ ցածր։
Մանրամասները՝ հարցազրույցում :
.png)